▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջ, մեր կյանքի ֆիլմն ավարտվեց. ո՞նց ապրենք...

Օգտատեր Լուսինա Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վերջ!!!
Մեր կյանքի ֆիլմն ավարտվեց: Ավարտվեց հենց են պահին, երբ դու մինչև վեջի շունչ փրկելով ընկերներիդ, գիտակցաբար դարձար անմահ:
Դու հատուկ առաքելությամբ էիր եկել, դու գիտեիր, որ էլ տուն չես գալու, մեզ չես տեսնելու, դրա համար հատ առ հատ բոլորիս քո անուշ մատերով ձեռագիր նամակ ես գրել, որ ուժ ունենաք: Ամեն մեկիս առաջ մի առաջադրանք ես դրել, որ պիտի կատարենք նոր ես գնացել:
Բա քո երազանքները, քո սերը, քո ծնողները, ես…. ո՞նց ապրենք: Չնայած ինչ ապրել, պիտի դառնանք քեզ արժանի, որ քեզ մոտ գալուց պատվով գանք ու արժանի լինենք քեզ:
Ազիզս… բա դու ինձ ասում էիր նայեմ հայելու մեջ քեզ կտեսնեմ, բա ու՞ր ես, ինչի՞ չեմ տեսնում:
Դու գիտակցաբար մեզ ասացիր ցտեսություն ու գնացիր:
Գնացիր, որ սպասես մեզ….
Իմ քաջ, խիզախ, խրոխտ կանգնած, աննկարագրելի աստվածային բարի, իմ լուսավոր ու հոգատար, իմ ամենաթանկ: Գնաս բարով: Գնա ու մեզ սպասի: Անհամբեր կսպասեմ մեր հանդիպմանը»։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին