▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

3 մլն քաղաքացի կարելի է ընդգրկել այն նույն ցուցակում, որ ՀՀ քաղաքացիները ՌԴ «լրտեսներն» են. Բալասանյան

Արցախում երեկ պայմանագրային զինծառայող է մահացել

Պատասխանը ոչ միայն անբավարար էր, այլև չի նշվել հստակ թիվ. օգտատերը՝ ԿԳՄՍ փոխնախարարին

Դիմում եմ նրանց, ովքեր… Լևոն Արոնյանի ընկերուհու գրառումը

Անկախության օրվան նվիրված հեծանվարշավ՝ Վանաձորում

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Թովուզի ուղղությամբ մարտական կորստի մասին. Ալեն Ղուլյան

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի՝ մինչեւ 2050 թ. վերափոխման ռազմավարությունը

Անկախության օրն առանձնահատուկ պատգամ է՝ ավելի լավ ճանաչելու մեր ինքնությունն ու ներուժը. Աննա Հակոբյան

ԱԱԾ-ում կան մարդիկ, որոնք պետք է լքեն ԱԱԾ շարքերը, այդ պրոցեսն արդեն սկսվել է. Արգիշտի Քյարամյան

Փաշինյանը Մոնումենտի բարձունքից հետևել է օդուժի տոնական թռիչքին

Ինչպես նախկինում,այսօր էլ,ապագայում էլ մեկտեղելու ենք մեր ջանքերը․Փաշինյանն՝ Արցախի նախագահին

Օդանավակայանի ճանապարհին Անկախության օրով անարգվում է ՀՀ դրոշը. Արայիկ Մարգարյան

Կորոնավիրուսով վարակման 121 և մահվան 6 նոր դեպք

ԱԱԾ-ն սկսել է ուսումնասիրել «Դոսյե»-ի հոդվածը. ԱԱԾ տնօրեն

Վանեցյանը պետք է մտածի, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ գաղտնալսվել են հեռախոսազրույցները. ԱԱԾ տնօրեն

Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին

Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կան զոհեր եւ տուժածներ

Հայաստանում հոգևորականը կասկածվում է անչափահաս տղաների նկատմամբ անառակաբարո գործողություններ. . .

Փաշինյանը կհրապարակի մինչեւ 2050 թ. ռազմավարությունը

Պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն, եթե կատարել եմ մախինացիա․«Արտ Լանչ»-ի տնօրեն

Գործ է պետք անել, այլ ոչ թե խոսել. Հրանտ Բագրատյան

Հովհաննես Ազոյանը տարօրինակ կերպարանք է նկատել իր լուսանկարներում, որն արել է դատարկ տարածության մեջ

Մեր երկրին սեքսուալ հեղափոխություն ա պետք

Այլևս ոչ ոք չի կարող երաշխավորված լինել, որ իր ընտանիքի, երեխաների մասին սուտ չի տարածվի

Երեկ երեկոյան ուրախ էր. Սիրուշո

Իմ լավ ընկեր Կամո Աղաջանյանն հյուրընկալել էր մեզ՝ Արմինեի և Գոռի պսակադրության առիթով

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թունավորվել է 25 բուժաշխատող, 8 պացիենտ

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Արցախի ԱԱԾ ղեկավարի  դստեր հարսանիքին

Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ի ցույց են դնում նրա անկարողությունը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը պսակադրվել է

Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը

Արուսիկ Տիգրանյանի հարսանիքի ժամանակ շնորհավորել են նաև Գարիկ Պապոյանի ծննդյան տարեդարձը

Մահացել է առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 277 նոր դեպք

«RyanAir-ն ինքնարժեքից ցածր գնով թռիչքներ չի կատարել

«Ծառուկյանի հիվանդանոցային բուժման ծախսերը վճարել է պետությունը». ԱՆ փոխնախարար

Մատենադարանի հարակից տարածքում խոշոր հրդեհի պատճառը Էվոկաբանկի հրավառությո՞ւնն է

Սևանի գաղութի տարածք մտած կատվի պարանոցին հայտնաբերվել է թմրանյութ և հեռախոսի 4 քարտ

Ծառուկյանն՝ իր սկանդալային գրառման մասին

Գագիկ Ծառուկյանը տուժող է ճանաչվել բռնաբարությանը վերաբերող քրեական գործով

Այո՛, ես ամուսնացել եմ. Արուսիկ Տիգրանյան

«Իմ թոռները վարակվել են կորոնավիրուսով». Գագիկ Ծառուկյան

Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող Խաչիկ Ասրյանին հենց բեմի վրա տուգանեցին

«Մանկան տան» երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ. . .

ՏՏ ոլորտում գործող շուրջ 64 ընկերության հետ կկնքվի դրամաշնորհային պայմանագիր

Այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. մանրամասներ Սյունիքի մարզում բեռնատարի հրդեհից

Պատահել է՝ գումար չի եղել. Էլեն Ասատրյանը՝ մանկության դժվարությունների, առանց հոր մեծանալու մասին

Սիրենք գը...

Սեդրակյանների «հալալ քրտինքով» ձեռք բերված տներն ու հողերը

Որ դեպքում են ներկում օդանավը, ինչ է արժեցել Փաշինյանի օդանավը ներկելը. պարզաբանում է. . .

Վերջապես նայեցի վարչապետի «Hardtalk»-ը. ամենատխուրը համարում եմ Ղարաբաղի հարցին չտիրապետելը

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Վերջապես նայեցի վարչապետի «Hardtalk»֊ը։ Տպավորությունս շատ ծանր էր, նախեւառաջ Հայաստանի իմիջի տեսակետից։ Ձախողման պատճառները մի քանիսն են. պատասխանների բովանդակությունը, լեզվի տիրապետումը, նախկինում կատարված քայլերը, որոնց համար հնարավոր չէ հոդաբաշխ պատասխան տալ։ Ամենատխուրը համարում եմ Ղարաբաղի հարցին չտիրապետելը, կարգավորման մասին սեփական պատկերացում եւ հստակ քաղաքականություն չունենալը։

Ոչ Զոհրաբ Մնացականյանը, ոչ Փաշինյանը չկարողացան օգտվել ընձեռած հնարավորությունից ներկայացնելու Ղարաբաղի հակամարտության էությունը. որ դա միջպետական տարածքային վեճ չէ, այլ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պայքար, որի սահմանադրական ընթացքին Ադրբեջանը պատասխանել է պատերազմով։ (Ապշել կարելի է, բայց երկու հարցազրույցում էլ չհնչեց «ինքնորոշում» բառը, որն այսօրվա միջազգային քաղաքականության հիմնարար սկզբունքների մեկը լինելով, ընկած է Հայաստանի պաշտոնական քաղաքականության հիմքում)։ Փոխարենը, նորից անդրադարձ կատարվեց հազարամյա պատմությանը, մի բան, որն ուղղակի մերժվում է ժամանակակից աշխարհի հակամարտությունների կարգավորման դիվանագիտության մեջ եւ նման խոսակցության դիմողին անմիջապես դնում է ագրեսորի կարգավիճակի մեջ։

Ռազմական հանցագործությունների համար ներողություն խնդրելու հարցը ուներ շատ պարզ պատասխան. Հայաստանի ռեգուլյար բանակը երբեւէ չի գտնվել Ադրբեջանի տարածքում, հետեւաբար նրան որեւէ հանցագործություն վերագրելը՝ իրականության աղավաղում է։ Իսկ էսպես տպավորություն ստեղծվեց, որ ՀՀ-ն գործել է ռազմական հանցագործություններ, բայց վարչապետը խուսափում է դրանց գնահատական տալուց։

Ռուսաստանի եւ ՆԱՏՕ֊ի միջեւ ընտրության հարցը նույնպես շատ պարզ պատասխան ուներ։ Իրականում որեւէ ընտրություն գոյություն չունի։ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը այլընտրանք չունի, քանի որ ՆԱՏՕ֊ն որպես կոլեկտիվ անվտանգության համակարգ հասանելի չէ Հարավային Կովկասի երկրների (անգամ նրան անդամակցելու ձգտող Վրաստանի) համար։

Էլ չասած, որ ՆԱՏՕ֊ի անհնազանդ եւ օրեցօր ավելի ագրեսիվ անդամ Թուրքիան ուղղակի գոյության սպառնալիք է դարձել Հայաստանի համար։ Իրանի հետ հարաբերությունների նկատմամբ ամերիկյան արգելքի հարցին պետք էր պատասխանել, որ Իրանի հետ հարաբերությունները բլոկադայի պայմաններում ունեն կենսական նշանակություն, եւ Հայաստանը, չդավանելով ճամբարային քաղաքականություն, բանեցնում է իր սուվերեն իրավունքը՝ բոլորի, այդ թվում Միացյալ Նահանգների հետ արդյունավետ համագործակցություն ունենալու առումով։

Հայաստանի վարկանիշի համար ավելի լավ կլիներ, որ այդ երկու հարցազրույցները ընդհանրապես չկայանային»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին