▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին 3 օրերին ՀՀ զինված ուժերը ստիպված են եղել խոցել ադրբեջանցի 3 զինվորի. Նիկոլ Փաշինյան

Վերջին 3 օրերին ՀՀ զինված ուժերը ստիպված են եղել խոցել ադրբեջանցի 3 զինվորի։ Այս մասին Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

 

 

 

 

«Արել են ոչ թե նրա համար, որ դա մեզ հաճույք է պատճառում, այլ որովհետեւ Իլհամ Ալիեւի հրամանով Ադրբեջանի զինված ուժերը կրակում էին մեր գյուղերի՝ Կոթիի, Բաղանիսի, Չինարիի վրա, եւ նրանց լռեցնելը, նրանց կրակակետերը խոցելն իրավիճակը հանդարտեցնելու միակ հնարավորությունն է։ Եվ ամեն անգամ, երբ Ալիեւը հոխորտում է Հայաստանի վրա, նա դրանով ճանապարհ է բացում հազարավոր մայրերի դժբախտացնելու համար, որովհետեւ նա գիտի՝ իր զավակին ոչինչ չի սպառնում»,- ասաց վարապետը։

Կարդացեք նաև՝ Ով բռնապետությունից խոսա, դուք քյաբաբ-խորովածից խոսացեք. Փաշինյանը՝ իրեն բռնապետ անվանելու մասին

Պետք չի սեփական հարստությունը, ավտոներն ու կոշիկները, վերտուները ժողովրդի աչքը մտցնել...Նիկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին