▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին ամսվա ընթացքում բոլորի համար հիփոթեկային վարկերի տոկոսադրույքները իջել են 1 տոկոսով. Փաշինյան

Հայաստանում հիփոթեկային վարկերի տոկոսադրուքները վերջին շրջանում նվազեցվել են, և մարզերում հնարավոր է բնակարան ձեռք բերելիս օգտվել մինչև իսկ 5,5-6 տոկոս տոկոսադրույքով հիփոթեկայինվարկերից։ Առհասարակ, վերջին ամսվա ընթացքում բոլորի համար հիփոթեկային վարկերի տոկոսադրույքները իջել են 1 տոկոսով։ Այս մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին պատասխանելիս հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

 

 

 

 

 

«Այս ճանապարհով հույս ունենք մարզերում խթանել բնակարանաշինությունը, որովհետև եթե կա փող, կա գնող, ենթադրվում է, որ պետք է հայտնվի նաև բնակարան»,– նշեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Կոնդի ու մի քանի այլ տեղերի բնակիչների տարածքները հանրային գերակա շահ ճանաչելուն, վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այդ խնդիրը կապված է Հին Երևան նախագծի կառուցման հետ, և այդ շինարարությունը կանգնած է, որովհետև իր հերթին կապված է «Հայաստանի փոքրիկ երգիչների» խմբին պատկանող շենքի տեղափոխման հետ։

Քանի դեռ այս տեղափոխումը չի եղել, ըստ Փաշինյանի, շղթայաբար խնդիրներ են առաջանալու նաև Ֆիրդուսի փողոցի և այլ հատվածներում։

Կարդացեք նաև՝ Կան սեփականատերեր, որ եթե վատ տրամադրությամբ արթնանան, կարող է տնտեսական ցուցանիշի անկում լինի


 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին