▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերջին տարիների անկումային ցուցանիշներից հետո շինարարության ոլորտը կայունացել և ոտքի է կանգնել.Ավինյան

 

«Շինարարության ոլորտը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտոնում»,- նշել է ՀՀ  փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն իր խոսքում՝ մասնակցելով Հայաստանի Շինարարների միության 4-րդ համագումարին, ու ավելացնելով. « ուրախությամբ եմ նշում, որ վերջին տարիների անկումային ցուցանիշներից հետո ոլորտը կայունացել և ոտքի է կանգնել՝ շինարարության ընդհանուր  ծավալները 2018-ի 10 ամսվա  արդյունքներով աճել է 6 ու կես տոկոսով»:
Մանրամասները՝ տեսանյութում 

«Շինարարության ոլորտը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտոնում»,- նշել է ՀՀ  փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն իր խոսքում՝ ավելացնելով. « ուրախությամբ եմ նշում, որ վերջին տարիների անկումային ցուցանիշներից հետո ոլորտը կայունացել և ոտքի է կանգնել՝ շինարարության ընդհանուր  ծավալները 2018-ի 10 ամսվա  արդյունքներով աճել է 6 ու կես տոկոսով»:

 

 

 


Մանրամասները՝ տեսանյութում 

 

 

Ավելացնենք, որ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը այսօր նույնպես փոքր ինչ կտրված է եղել քարոզարշավից ու զբաղվել է աշխատանքային առօրյայով:

 

 

Նա մասնակցել և ելույթ է ունեցել Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի հերթական նիստին։

Նշենք, որ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր  ընդունել է  Իտալիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդների թիմի շրջանակում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին