Գիշերային ակումբներից մեկը մայիսի 24-ին հրավիրում է շրջնավարտներին յուրովի «Վերջին զանգ» անցկացնելու իրենց սթրիփթիզ ակումբում։ Այս մասին գրում է «Իրավունք» թերթը եւ հավելում. «Եվ դա բավական չէ, մի բան էլ գայթակղիչ առաջարկներ է արվում հայտարարության մեջ, թե. «Մենք ձեզ սպասում ենք դիմակով կամ աշակերտական համազգեստով եւ ստացեք կոկտեյլն անվճար»։ Համոզված ենք, որ այսօր ակումբն աշակերտաշատ է լինելու։ Ի՞նչ է նշանակում Վերջին զանգ սթրիփթիզ ակումբում... Հիմա հաստատ ընթերցող պապիկ-տատիկները կանեն այն հումորային արտահայտությունը, թե. «Բա մեր վախտով սենց բաներ կա՞ր...»»,-գրում է «Իրավունքը»: Մանրամասները և ուշագրավ այլ հոդվածներ կարող եք թերթի այսօրվա համարում:
Վերջին զանգը՝ սթրիփթիզ ակումբո՞ւմ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet