▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիգեն Չալդրանյանը՝ Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար

ՀՀ մշակույթի նախարարության և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրինության որոշմամբ` Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել ռեժիսոր, սցենարիստ Վիգեն Չալդրանյանը:

«Հարգելով և գնահատելով մեր մեծ վարպետի` Սոս Սարգսյանի հիշատակը, ցանկանում ենք թատրոնին նոր շնչառություն հաղորդել, նոր, գնահատելի խաղացանկ և այն դուրս բերել միջազգային ասպարեզ: Համոզված եմ, որ Չալդրանյանն իր անցած ճանապարհով, բարձր մասնագիտական վարպետությամբ, փորձով, մեծ օգուտ կբերի թատրոնին»,-նշեց  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: 

«Ես ոչ թե պաշտոն, այլ առաքելություն եմ ստանձնում: Դրանք շատ տարբեր են: Կարծում եմ՝ իմ տեղը չպետք է լինի առանձնասենյակում: Պետք է լինի այստեղ՝ բեմին»,-ասաց  Վիգեն Չալդրանյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին