Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը չի բխում Հայաստանի շահերից, իսկ Սերժ Սարգսյանը մեկ տարի առաջ Հայաստանի անունից այդ միությանն անդամակցելու որոշում կայացնելու իրավունք չուներ: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ ԵՏՄ պայմանագրին միանալու վերաբերյալ խորհրդարանում հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ըստ նրա՝ ՌԴ-ն վաղուց դարձել է «Չեկիստական Պուտինյան ՌԴ»:
Փոստանջյանը նշեց, որ մինչ ԵՏՄ անդամակցությունը Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը: Հակառակ պարագայում ստացվում է, որ թույլ ենք տալիս այդ անդամ երկրներին օտար զորք բերել եւ կանգնեցնել հայկական սահմանին: «Մեր սահմանի հետ մենք միայն գործ պետք է ունենանք»,- հայտարարեց ԱԺ պատգամավորը:
Նրա խոսքով՝ այս ապազգային գործընթացը, որը սկսվել է չընտրված նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, չի բխում ՀՀ շահերից: Ապա Զ. Փոստանջյանը նշեց, որ ինքն արդեն մեկ անգամ խոսել է Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը պահանջելու գործընթաց սկսելու մասին եւ հորդորեց բոլորին միանալ այդ գործընթացին: Ժառանգություն խմբակցության պատգամավորը կոչ արեց նաեւ բոլոր պատգամավորներին դեմ քվեարկել ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրին:
Նկատենք, որ երբ Զ. Փոստանջյանը Սերժ Սարգսյանին անվանեց դավաճան, նիստը վարող ՀՀԿ-ականներ Վարդան Այվազյանը եւ Արտակ Զաքարյանը նեղսրտեցին եւ հորդորեցին կոռեկտ լինել:
«Բոլոր նրանք, ովքեր դեմ չեն քվեարկի այս պայմանագրին, նույնպես կհամարվեն դավաճաններ»,- վերջում հայտարարեց Զ. Փոստանջյանը: Սա արդեն առաջացրեց ներկա ՀՀԿ-ականների վրդովմունքը: Տեղից արձագանքեց ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ մեկ անգամ եւս կոչ անելով կոռեկտ խոսել: «Իր իրավունքն է խոսել»,- ի պատասխան տեղից արձագանքեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
«Կներեք, եթե ես վաղը կողմ քվեարկեմ, ոչ ոք չի կարող ինձ դավաճան անվանել: Հազար անգամ ենք ասել պորտից ներքեւ չիջնենք»,- դարձյալ հայտարարեց Վարդան Այվազյանը: Իսկ Արտակ Զաքարյանն էլ հայտարարեց. «Դե,մեր դժբախտությունն է, ինչ անենք»:
Սերժ Սարգսյանին պաշտպանելու գործին լծվեց նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ով նշեց, թե ինչ տխուր կլիներ, եթե նախորդ տարվա նախագահական ընտրությունների ժամանակ ընտրված լիներ Րաֆֆի Հովհաննիսյանը:
galatv.am-ի փոխանցմամբ՝ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը չի բխում Հայաստանի շահերից, իսկ Սերժ Սարգսյանը մեկ տարի առաջ Հայաստանի անունից այդ միությանն անդամակցելու որոշում կայացնելու իրավունք չուներ: Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ ԵՏՄ պայմանագրին միանալու վերաբերյալ խորհրդարանում հրավիրված լսումների ժամանակ հայտարարել է ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ այս ապազգային գործընթացը, որը սկսվել է չընտրված նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, չի բխում ՀՀ շահերից: Ապա Զ. Փոստանջյանը նշել է, որ ինքն արդեն մեկ անգամ խոսել է Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը պահանջելու գործընթաց սկսելու մասին եւ հորդորել է բոլորին միանալ այդ գործընթացին: Ժառանգություն խմբակցության պատգամավորը կոչ է արել նաև բոլոր պատգամավորներին դեմ քվեարկել ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրին:
Նկատենք, որ երբ Զ. Փոստանջյանը Սերժ Սարգսյանին անվանել է դավաճան, նիստը վարող ՀՀԿ-ականներ Վարդան Այվազյանը եւ Արտակ Զաքարյանը նեղսրտեցին եւ հորդորեցին կոռեկտ լինել:
«Բոլոր նրանք, ովքեր դեմ չեն քվեարկի այս պայմանագրին, նույնպես կհամարվեն դավաճաններ»,- վերջում հայտարարել է Զ. Փոստանջյանը: Սա արդեն առաջացրել է ներկա ՀՀԿ-ականների վրդովմունքը: