▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիրահատությունից հետո երգչուհի Նանան հասցրել է բեմ բարձրանալ ու բնակարան գնել Մոսկվայում

Երգչուհի Նանան վիրահատությունից հետո  արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և հասցրել է բեմ բարձրանալ:

ArmStar.am-ն է գրում այս մասին ու նշում, որ  զրուցել է  երգչուհու մենեջեր Պողոս Ամիրխանյանի հետ, ով նշել է հետևյալը. «Նանան արդեն լավ է, արդեն մեկ անգամ վիրահատությունից հետո բեմ է բարձրացել, դեռ էլի ունի համերգային ծրագրեր: Իրեն հիմա շատ լավ է զգում, բնականաբար արդեն անցել է իր ստեղծագործական կյանքին: Վիրահատության պատճառը չեմ կարող ասել, Նանան չի ցանկանում հրապարակել, դա պարզապես մի փոքր անձնական է»:

Պողոսը նաև  նշեց՝ երգչուհին դեռ երկար կմնա Մոսկվայում, նա այնտեղ բնակարան է գնել, և համերգային շատ ծրագրեր ունի. «Նանան երգում է ամբողջ աշխարհի հայերի համար, պարզապես համերգային առաջարկներ դրսից ավելի շատ են լինում, իսկ ամռան սկզբին գուցե լինի նոր երգ ու տեսահոլովակ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին