Վիրավոր ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս է գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից: Այս մասին տեղեկանում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:
Նա իրեն լավ է զգում: Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասել է, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ: Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել մարդկանց:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը` ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են, մեկը՝ անչափահաս․ նրանք ձերբակալվել են:
Կարդացեք՝ Երևանում քաղաքացին խլել է իրեն հետապնդող ոստիկանի ատրճանակը և սպանել նրան
Ոստիկանին սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու անձ
Ազատության պողոտայում սպանված Տիգրան Առաքելյանը ոստիկանության ավագ էր. 2 անչափահաս երեխա ունի
Ազատության պողոտայում ծեծի ենթարկված ոստիկանը գլխուղեղի ցնցում ունի. նա հիվանդանոցում է
«Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգևի, հանցագործները կպատժվեն». Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին