▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիշտ, ցավ, ափսոսանք…Մարկ Սաղաթելյանի ընկերների ցավակցական խոսքը

Ստորև ներկայացված գրառումներում  Մարկ Սաղաթելյանի ընկերներն իրենց վիշտն ու ափսոսանքն են արտահատում սիրված հաղորդավարի վաղաժամ մահվան կապակցությամբ.

 

 

.......Ծնվում ենք ակամա, ապրում ենք զարմացած, մեռնում ենք կարոտով.......

Մեզ կարոտով թողեցիր, ՄԱՐԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ:((

Նազենի Հովհաննիսյան

Ցավակցում եմ Մարկ Սաղաթելյանի ընտանիքին և հարազատներին...
Նա միշտ կմնա մեր հուշերում..

 Սիրուշո

Լինում են բաներ, որ մարդու ուղեղում չեն տեղավորվում: Բուժումից հետո Մարկը հյուրս էր՝ էնտուզիազմով, ծրագրերով լեցուն: Ասում էր վթարից հետո շատ բան է վերաիմաստավորել, ասում էր կյանքն ինչ ա, կարող է մի վայրկյանում անդառնալի փոխվել, մենք ապրում ենք մանրուքներից կառչած, չարացած, չգնահատելով կյանքը, մարդուն: Ասում էր հիվանդանոցում մի երիտասարդի է հանդիպել, որ անկողնուն գամված մինչև վերջ պայքարել ա: Ցավոք կյանքը Մարկին էտ շանսը չտվեց: Մի քիչ բարություն Մարկը թողեց մեզ:

Պետրոս Ղազարյան

Մեր և մեր շատ հասակիցների ծանոթությունը հումորի հետ սկսվեց ԵրՄի թիմից: Մարկը այդ թիմի ամենատաղանդավոր, պոզիտիվ և վառ անդամներից մեկն էր, ումից գիտակից, թե անգիտակից շատ բան ենք սովորել: Աստված հոգին լուսավորի:

Armcomedy

Մարկ ջան, Աստված հոգիդ լուսավորի, շատ-շատ-շատ եմ ցավում, սարսափելի է: Խնդրում եմ բոլոր ընկերներիս, լավ եղեք, ապրեք երկար, մի լքեք ձեզ սիրող ու հարգող մարդկանց: Չեմ ուզում էլ ընկեր կորցնել:

Գայանե Ասլամազյան

Գիտե՞ք ինչ: Չգիտեմ որքանով վիրտուալ այս կյանքում ինչ-որ բան գրելը ճիշտ կլինի, բայց չեմ կարող չարտահայտվել: Մանուկ հասակում, երբ ծնողներս КВН էին դիտում, ինձ միշտ ասում էին այս կամ այն հումորիստի անունը: Այդպես ես ճանաչեցի Մարկին ու ամեն անգամ նրան հեռուստաեթերով տեսնելուց ասում էի «КВН-ի ժպտերես ձյաձյան»: Այդ ժամանակ ես անգամ պատկերացնել չէի կարող, որ հեռուստատեսությունում եմ աշխատելու: Ցավոք սրտի ինձ այդպես էլ չհաջողեց ծանոթանալ այս, ինչպես ինձ մոտ է տպավորվել, անչափ մարդամոտ, անմիջական եւ բարի անձնավորության հետ, ում դեմքն ամեն անգամ հեռուստացույցով տեսնելուց ակամայից մոտս ժպիտ էր առաջանում եւ մանկությունս դիմացովս էր անցնում: Մարկն այն եզակիներից էր ում միշտ հաճելի էր տեսնել հեռուստատեսությամբ եւ ումից միշտ կարելի էր ինչ-որ բան սովորել: Հիշում եմ մեկ անգամ, երբ ես արդեն հետաքրքրվում էի սպորտով, նրանից մի հումոր լսեցի.  «Փյունիկն ապառիկով գնել է Ռոնալդինյոյին», որից հետո երկար ծիծաղում էի: Շատ ցավալի է, ահա թե ինչպիսին է կյանքը, ԱՍՏՎԱԾ իր մոտ տարավ իր լավագույն զավակներից մեկին: Համոզված եմ, որ այն կյանքում, նա նույնքան սիրված կլինի, որքան մեզ մոտ: ԱՍՏՎԱԾ հոգիդ լուսավորի Մարկ ջան: Ես քեզ միշտ ժպտալով եմ հիշելու:

Ալեքս Ենոքյան

Խոսքեր չեմ գտնում ասելու, հավատս չի գալիս: Լուսավոր ու տաղանդավոր մարդ, ով միայն ժպիտ էր պարգևում մեր ազգին: Ցավում եմ շատ: Աստված հոգիդ լուսավորի, Մարկ ջան:

Սիլվա Հակոբյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին