▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիտալի Բալասանյանն ազատ է արձակվել

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է Արցախի հերոս, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին կալանավորելու մասին միջնորդությունը։

Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ Բալասանյանն ազատ է արձակվել եւ այժմ շարունակում է բուժումը հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին իրավապահները ձերբակալել էին Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել էր ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով: Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին