▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ում բաժնետերեր են փոխվել

Հայաստանում բաժանորդների թվով առաջատար «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ (ապրանքանիշը՝ «Վիվա-ՄՏՍ») բաժնետերերի շղթայում 2019-ի օգոստոսին փոփոխություն է տեղի ունեցել։

Սիվիլնեթն է գրում ու նշում, որ այդ մասին տեղեկացել է ընկերության բաժնետերերի վերաբերյալ կիպրական և լյուքսեմբուրգյան ռեգիստրերի փաստաթղթերի ուսումնասիրությունից։ 

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնեմասերի վերջին փոփոխությունները եղել էին 2018-ի հունվարին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից պարզ է դառնում, որ «ՄՏՍ-Հայաստան»-ի 99 տոկոս բաժնեմասի տիրապետող «ԿՏ (հոլդինգ) ՍԱԼ» ընկերությունն իր բաժնետոմսերն օտարել է «Արամայո ինվեստմենթս լթդ» ընկերությանը։ Իր հերթին 2019-ին «Արամայո ինվեստմենթս լթդ»-ի բաժնետեր է է դարձել Լյուքսեմբուրգում գրանցված Allegretto holding SARL ընկերությունը, որի բաժնեմասի արժեքը գերազանցում է 632 միլիոն եվրոն։ 

«Արամայո ինվեստմենթս լթդ»-ում 2017-ին Allegretto holding SARL-ի բաժնեմասը կազմել է 80 տոկոս։ Մնացյալ 20 տոկոսը պատկանում էր լիբանանցի գործարարներ Պիեռ և Մուսա Ֆատուշ եղբայրներին։ 

Փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ֆատուշ եղբայրները վաճառել են ընկերության իրենց 20 տոկոս բաժնեմասը, և Allegretto holding SARL-ը դարձել է «Արամայո ինվեսթմենթս լթդ»-ի միանձնյա բաժնետերը։ Allegretto holding SARL-ի բաժնետերը ռուսական MTS ընկերությունն է, որի խոշոր շահառուներից (բենեֆիցիարներից) է ռուս միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովը։ 

«Վիվա-ՄՏՍ»-ի գրասենյակից հաստատել են գործարքի վերաբերյալ Սիվիլնեթի տվյալները՝ շեշտելով, որ «նշված փոփոխությունը որևէ ազդեցություն չի ունեցել ընկերության գործունության վրա»։ 

«ՎիվաՍելը» Հայաստանում գործունությունը սկսել է 2004-ին։ Երեք տարի անց ռուսական ՄՏՍ-ը դարձավ ընկերության բաժնետեր։ Ներկայում հեռահաղորդակցության շուկայում բաժանորդների թվով ընկերությունն առաջինն է՝ 2018-ին ունեցած 2,128 միլիոն բաժանորդներով։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին