▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Գասպարյանը չի մասնակցել քրեական հեղինակության հոր հոգեհանգստին

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում  անդրադարձել է  այն խոսակցությանը, թե Վլադիմիր Գասպարյանն օրերս մասնակցել է քրեական հեղինակություններից մեկի հոր հոգեհանգստին.

«Լրատվական կայք հիշեցնող որոշ միջոցներ լուրեր են տարածում, թե ոստիկանության պետը օրերս մասնակցել է ինչ-որ հոգեհանգստի և փորձում են դրանով  «մեղմ ակնարկներ» անել: Պաշտոնապես հայտարարում եմ՝ լուրը չի համապատասխանում իրականությանը, իսկ այդօրինակ լրատուներին կոչ եմ անում հրաժարվել լրատվամիջոցի կայացման էժան ու դատարկամիտ փորձերից և քայլել պրոֆեսիոնալիզմի ճանապարհով, եթե, իհարկե, ցանկություն ու կարողություն ունեն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին