A1plus.am-ը գրել է. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը:
Փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոցը՝ կալանքը, փոխարինվի երկրից ստորագրությամբ չհեռանալու պայմանով։
Արա Զաքարյանը դատարանի որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան: Նա հայտարարեց, որ այս ամենը մեր դատական համակարգի թերիության արդյունք է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում