▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վոլոդյա Ավետիսյանն ազատ չարձակվեց. դատարանը մերժեց դիմումը

Էրեբունի եւ Նուբարաշեն վրաչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը  մերժել է ազատամարտիկ, խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին դիմումը:

Նրա պաշտպան Արաքս Մելքոնյանն տեղեկացրել է, որ  6 անգամ անկախ հանձնաժողովը  առանց հիմնավորման մերժել է Վոլոդյա Ավետիսյանին, թեեւ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը իր վստահորդին դրական բնութագիր է տվել: Մերժման  հիմնավորումները դեռ պաշտպանը չունի, բայց կարծում է, որ բողոքարկման հիմքեր կլինեն:

2013թ. սեպեմբերին կալանավորված եւ 2014-ի ամռանը դատապարտված Ավետիսյանը վերջին համաներման արդյունքում կարող է ազատ արձակվել մեկ ամսից` մայիսի 25-ին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին