▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վովա Գասպարյանը զայրացել է երկու ոստիկանապետերի վրա. «Հրապարակ».

 

Օրերս  «Հրապարակը» գրել էր,  որ  ոստիկանապետ Վովա Գասպարյանի դժգոհության թիրախում հայտնվել էր Պետական պահպանության վարչությունն իր  ղեկավարով հանդերձ:

«Պարզվում է՝ ենթականերին անարգանքի սյունին գամելու ու պաշտոնանկությամբ սպառնալու գործընթացը շարունակվում է: Թիրախում հայտնվել են նոր «զոհեր»՝ Արագածոտնի եւ Շիրակի մարզային վարչության ղեկավարները: Երեկ ոստիկանությունում կես օր տեւած կոլեգիայի նիստի ժամանակ  ոստիկանապետն այս երկուսի մասով «ժայթքել է», ինչը մյուս մարզային վարչությունների պետերն ընդունել են «կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու լսիր» մոտիվներով:

Ըստ նիստի մասնակիցներից մեկի,  կոլեգիայի նիստի ընթացքում մոտ մեկ տասնյակ ծառայողներ տույժերի են ենթարկվել, որոնց մեջ կան նաեւ վարչության պետեր: Սակայն անուններ ճշտել մեզ չհաջողվեց: Չի բացառվում, որ  Շիրակի ոստիկանապետ Բաբակեխյանին ուղղված նախատինքը վերաբերում է  Գյումրիում Ղուկասյանների վերջին «հերոսություններին» եւ ընդհանրապես»,- գրում է թերթը:   

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին