Ուղիղ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում առանձնակի դաժանությամբ ծեծի է ենթարկվել 31-ամա Մհեր Անդրեասյանը, որը բերման է ենթարկված եղել կողոպուտ կատարելու կասկածանքով: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ոստիկանությունը փորձեց այդ լուրը հերքել, ինչ-որ անհոդաբաշխ մեկնաբանություններ տվեց, «փաստեր կցեց-կցմցեց»: Երեկ, սակայն, հայտնի դարձավ, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանն աշխատանքից ազատել և կադրերի ռեզերվ է ուղարկել Նոր Նորքի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանին: Նա 2 ամիս էր այդ պաշտոնում:
Գասպարյանն այսպիսով անձնական վրեժ է լուծել Մեհրաբյանից` նրա պատճառով թթու խոսքերի արժանանալու համար: Հակառակ դեպքում` խոշտանգման փաստը չէր կոծկվի, և դրա հեղինակ բոլոր ոստիկաններն անխտիր 7 հոգի և նիանց ղեկավար Ա. Մեհրաբյանը քրեական պատասխանատվության կենթարկվեին:
Վովա Գասպարյանի անձնական վրեժը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet