▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վովա Գասպարյանի թիկնազորի պետին ԱԱԾ-ո՞ւմ են պահում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ քաղաքական շրջանակներում համառորեն լուրեր են պտտվում, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, այդուամենայնիվ, ձերբակալված է եւ պահվում է Ազգային անվտանգության ծառայությունում։

«Սույն տեղեկության վերաբերյալ երեկ ողջ օրը այդպես էլ ԱԱԾ-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Մամուլի խոսնակը ոչ քաղաքային եւ ոչ էլ բջջային հեռախոսին չէր պատասխանում։ Անպատասխան մնաց նաեւ գրավոր ուղարկված մեր հարցումը։
 
Քաղաքական շրջանակներում պնդում են, որ ոստիկանապետի թիկնազորի պետն անցնում է ԱԱԾ-ում հարուցված մի քանի քրեական գործերով։

Երեկ զանգահարել ենք նաեւ անձամբ Հակոբյանի հեռախոսահամարով։ Նրա հեռախոսը, սակայն, եւս լռում էր։ Թաղամասում (Արեշ), որտեղ բնակվում է Արշակ Հակոբյանը, նույնպես խոսում են, որ ոստիկանապետի թիկնազորի պետը ձերբակալված է։ Այս լուրը, իհարկե, հաստատված համարել չենք կարող, բայց հերքելու երեկվա մեր բոլոր փորձերը ձախողվեցին»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին