▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրացիները համացանցում պատիվ են պահանջում հայերից

Համացանցի վրացի օգտատերերի քննադատության թիրախում է հայտնել Թբիլիսի ու վրացական այլ քաղաքներ շրջագայություն առաջարկող  հայաստանյան տուրօպերատորներից մեկի պաստառը, որտեղ Վրաստանի քարտեզը ներկայացվել է աղճատված: 

Քարտեզում բացակայում են Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հատվածները, բացի այդ սխալ  է ներկայացված նաև Հայաստանին սահմանակից վրացապատկան հողերի եզրագծերը:

Վրացի օգտատերերից ոմանք այս պաստառը, կարծես,  չափից դուրս լուրջ են ընդունել՝ նրանցից մի քանիսը ծայրահեղական գրառումներ են կատարել, թե ինր հայերը աչք են դրել վրացական հողերի վրա ու իրենց երազանքն իրականացնում են Վրաստանի  քարտեզը աղավաղելով: 

Սակայն կան նաև սթափ դատողություններ անողներ, ոմանք, օրինակ, սա համարում եմ սովորական անփութության ու անգրագիտության արդյունք՝ ուշադրություն հրավիրելով հանգամանքի վրա, որ Հայաստանն էլ պաստառում ներկայացված է առանց Արցախի:

Ասեկոսեներ կան նաև, որ պաստառի հեղինակ ընկերությունը հայկական չէ. մանրամասներն այս առթիվ կներկայացնենք ավելի ուշ:

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Բլոգ ավելին