▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանը սահմանը կբացի ոչ բոլոր երկրների համար

Ըստ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման  ու հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի՝ Վրաստանը դեռևս զբոսաշրջիկներ չի ընդունելու՝ կորոնավիրուսից շատ տուժած երկրներից:  

/filemanager/uploads/2020/04/week-1/vrastan.jpg

Facebook Live ձևաչափով եթերի ընթացքում երկրի գլխավոր համաճարակաբանն ասել է, որ  10 օրվա ընթացքում պարզ կդառնա՝ ինչպիսին է լինելու զբոսաշրջիկներին ընդունելու ու նրանց  նկատմամբ համաճարակային հսկողության համակարգը:

Հիշեցնենք, որ արդեն հայտարարվել է, որ հունիսի 15-ին մեկնարկում է ներքին զբոսաշրջության սեզոնը, իսկ հուլիսի մեկից Վրաստանը պատրաստ կլինի նաև օտարերկրյա հյուրեր ընդունել՝ ոչ բոլոր երկրներիցՎրաստանը դեռևս պատրաստ չէ այցելուներ ընդունել վարակից խիստ տուժած երկրներից:

Կարդացեք նաև՝  Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում. Ամիրան Գամկրելիձե

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին