Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ասաց, որ Վրաստանից ներմուծվող ավտոմեքենաների մաքսազերծումն առաջվա պես խստորեն վերահսկվելու է:

Նրա խոսքով` Վրաստանից ավտոմեքենաների ներմուծման ժամանակ որոշակի հսկիչ գների մեխանիզմ կիրառում են, որովհետեւ ձեռքբերումը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ ունեն խորը վերապահում: Անանյանը նշեց, որ ՊԵԿ-ը ոչ միշտ է վստահ` Վրաստանից բերվող ավտոմեքենաները շուկայական գներով են ձեւակերպո՞ւմ, թե՞ իջեցնում են գները, որպեսզի մաքսազերծման ժամանակ ավելի քիչ վճարեն։
«ԱՄՆ-ից կամ Ճապոնիայից ներկրվող մեքենաների պարագայում մեր քաղաքացիները գիտեն, թե ինչպիսի փաստաթղթեր պետք է ներկայացնեն մաքսային մարմնին, որ դրանք որակվեն արժանահավատ»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Կարդացեք նաև՝ Հարսանիքներին երգող երգիչները պետք է հարկեր վճարեն. ՊԵԿ նախագահ
Հայաստանում սինգապուրյան հրաշքը կիրառելի չէ. Դավիթ Անանյան
Մեզ մոտ պետությանը խաբելը, պետությունից գողանալը հարգանքի արժանի արարքներ են. ՊԵԿ նախագահ


