▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանն արդեն իսկ Եվրոպա է, Հայաստանն` արդեն իսկ Ադրբեջան. Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՅՆ ՄԱՍԻՆ ԹԵ ԻՆՉՈւ ԵՆ ՎՐԱՑԻՆԵՐՆ ԱՐԺԱՆԻ ՄԵԾ ՀԱՐԳԱՆՔԻ ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ԻՐ ԱՊԱԳԱՆ ԿԱՌՈւՑՈւՄ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՎՐԱՑ ԺՈՂՈՎՈւՐԴԸ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հարցազրույց է տվել BBC հեռուստաալիքի HARDtalk հաղորդմանը:
Նախագահ Զուրաբիշվիլին, որ ինտելեկտուալ գործիչ է` Օսեթիան և Աբխազիան Վրաստանի կազմ վերադարձնելու մասին անչափ հետաքրքիր դիտարկումներ արեց:
Նախագահն ընդունում է, որ Օսեթիայի վերադարձն առավել բարդ թեմա է: Օսեթիան ապօրինաբար օկուպացնելով` ռուսներն, ըստ էության, վերածել են այն ռուսական ռազմաբազայի: Եվ օսերը, որոնք ապրում են այնտեղ, ըստ էության, այդ բազայում են աշխատում: Եվ կայուն ու բարձր աշխատավարձով աշխատանքը նրանց դարձրել է ռուսահպատակ: Հետևաբար նրանց հետ բերելը Վրաստանի կազմ առավել բարդ խնդիր է լինելու:
Ըստ նախագահի` այլ է վիճակը Աբխազիայի հարցում: Աբխազները Վրաստանից անջատվելու պատերազմ սկսեցին անկախության լոզունգների ներքո, բայց անջատվելով Վրաստանից` անկախություն ընդհանրապես չստացան: Փոխարենը ստացան ռուսական լուծ և ռուսական ստրկություն: Ռուսաստանը, բռնազավթելով Վրաստանից Աբխազիան` այն պահում է աղքատության մեջ և այն զուգադրում է ահռելի կախվածությամբ: Աբխազները հիմա դժգոհ են իրենց վիճակից և հենց այդտեղ է նախագահ Զուրաբիշվիլին լուծում տեսնում:
Ըստ նախագահի` Վրաստանի դեպի Եվրոպա շարժվելը գրավիչ է աբխազների համար: Ու թեև նախագահի խոսքերով աբխազները թերևս չեն ուզում Վրաստանի կազմում ապրել, բայց Վրաստանի հետ Եվրոմիություն մտնելու ու վերջապես բարգավաճելու հանուն` պատրաստ կլինեն վերադառնալ Վրաստանի կազմ:
Նախագահի դիտարկումներն ու մոտեցումներն անչափ հետաքրքիր են:
Այստեղ հայկական տեսանկյունից մի քանի կարևորագույն հանգամանք կա:
Վրաստանն իրոք գրավիչ երկիր է և խիստ հեռանկարային:
Վրաց ժողովուրդը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունենալով լավ հարաբերություններ` չի ձգտում ինտեգրվել թյուրքական աշխարհին և չի ձգտում դեպի Թուրքիա, ինչն անում է Հայաստանը: Վրաց ժողովուրդը ձգտում է դեպի Արևմուտք և ինքն իրեն իրավմամբ տեսնում է որպես եվրոպական ընտանիքի մաս: Դա Վրաստանին աննկարագրելի գրավչություն է հաղորդում, տնտեսական մեծ հնարավորություններ խոստանում և իրական քաղաքական անկախություն երաշխավորում:
Դա, ինչպես հասկացվում է վրաց նախագահի խոսքերից, նաև երկրի տարածքային ամբողջականությունը խաղաղ վերականգնելու խելացի տարբերակ է հրապարակ բերում, որից վրացիները, որպես հեռատես և խելացի ժողովուրդ, անպայմանորեն ճիշտ են օգտվելու:
Հիշեցնեմ, որ վրացիներն ու Վրաստանն ընդհանրապես իրենց արժանապատիվ են պահել անջատողականության դեմ իրենց պայքարում: Նախ փորձել են ետ բերել կորսված տարածքները, ապաև չեն հաշտվել Վրաստանի կորուստների հետ: Վրացիներն, ի տարբերություն հայերի, գիտակցում են, որ իրենք եվրոպացիներ են և հստակ գիտեն թե որպես ազգ, ժողովուրդ և պետություն ինչ են ուզում և ուր են շարժվում:
Ի տարբերություն Հայաստանի, որն ինքն իրեն պղծել է` սեփական օրինական և պատմական տարածքները Ադրբեջանի մաս ճանաչելով:
Ցավոք, Հայաստանի ճակատագիրն այլևս անդառնալիորեն վճռված է, ինչ էլ որ երազկոտ ու դատարկախոս պայքարիստ-բիզնեսմենները չասեն, ինչպիսի լավատեսություն էլ որ իրենց ոչինչ չարձանագրած պսևդոպայքարով հանուն քաղաքական բիզնեսի շարունակման` չսփռեն:
Եթե Հայաստանի ճակատագիրը վճռված չլիներ, ապա Հայաստանը պետք է միանշանակորեն առավել քան երբևէ մերձենար Վրաստանի հետ և սեփական ապագան Վրաստանի պես տեսնելով եվրաընտանիքի կազմում` Վրաստանի հետ միասին, Վրաստանի հետ դաշնակցությամբ, բոլոր առկա կամ եղած խնդիրներն արագ հարթելով` և միասնական ճակատով շարժվեր դեպի Եվրոմիություն:
Ցավոք Հայաստանի ընտրած միակ ապագան այլևս ադրբեջանացումն ու ոչնչացումն է:
Բարեբախտաբար` Վրաստանինը` բարգավաճումն ու եվրոպացումը:
Վրաստանն արդեն իսկ Եվրոպա է: Հայաստանն` արդեն իսկ Ադրբեջան:
Հ.Գ. Հայաստանում ռուսական կգբ-ական պրոպագանդայի ներդրած էշությունները թե իբր «նայեք Աջարիային - թրքացել է, բան-ման», հայաստանյան անուղեղ հորդաների համար են միայն: Աջարիայում թուրքական ներդրումները` Վրաստանին որևէ կերպ չեն զրկել քաղաքական ինքնուրույնությունից և անկախությունից և ծառայել ուծառայում են միայն Վրաստանի առավել հզորացմանը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին