▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանում թույլատրել են մարիխուաննա ծխել

 

armtimes.com-ը գրում է. Վրաստանի Սահմանադրական դատարանը թույլատրել է երկրի բնակիչներին ոչ մեծ քանակության մարիխուաննա օգտագործել: Դատարանը թմրանյութի լեգալ օգտագործման որպես գլխավոր պայման է նշել վաճառքի համար ոչ բավարար ծավալը:

Ինչպես հայտնում են Վրաստանի լրատվամիջոցները, երբ խոսքը 70 գրամից ոչ ավել մարիխուաննայի մասին է, ապա գրեթե անհնար է ապացուցել, որ վերջինիս տերը այն վաճառելու նպատակ է ունեցել: Ուստի դատարանը ոչ հումանիստական է համարել այդ ծավալի մարիխուաննա պահելու կամ օգտագործելու համար քրեական պատասխանատվությունը:

Միեւնույն ժամանակ մարիխուաննայի վաճառքը եւ տարածումը համարվում է քրեորեն պատժելի արաք: Բացի այդ, դեռեւս արգելված է ձեռք բերել այս թմրանյութը անձնական նպատակների համար, սակայն դատարանը նախատեսում է այդ արգելքն էլ քննել եւ հնարավոր է չեղարկել այն:

Մինչ օրս վրացական օրենսդրությունը, նախատեսում էր միայն վարչական պատասխանատվություն այն անձանց համար, ում մոտ առաջին անգամ էին հայտնաբերում մարիխուաննա: Քրեական պատասխանատվությունը վրա էր հասնում արաքի կրկնության դեպքում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին