ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արձագանքել է հարցին, թե ինչու են փոխվել «Վերածնունդ» երիտասարդական ավան ծրագրի պայմանները։
«Ես Լիբանանում էի, ինչ-որ նամակ ստացա դրա հետ կապված։ Վրդովվելու անհրաժեշտություն չկա, եթե անարդար է, կնայենք, կշտկենք, կուղղենք», - ասաց Փաշինյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 20-ին շահառուները տեղեկացել են, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում: