«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի քանի ժամ առաջ TV5-ում էի, Դերենիկի հետ զրուցում էինք Նիկոլի բռնապետության դրսևորումներից։ Մի քանի օրինակ քննարկեցինք, հիշեցինք նաև, թե ինչպես էին ամիսներ առաջ ոստիկանները քաղմասում փաստաբանների ծեծել։
Հիմա մտա տուն, կոմպս միացրի, տեսնեմ էլի են ոստիկանները փաստաբան ծեծել, ով եկել էր իր վստահորդին պաշտպանելու։
* * *
Վերջերս, կարծեմ, լրագրող էր, հարց էր ուզում տալ.
— Դուք ասում եք, որ մենք դանդաղ քայլերով գնում ենք դեպի բռնապետություն...
— Քայլերով չէ, լոնքերով։
Մի պահ պաուզա տվեց և ասաց.
— Այո, իսկապես, լոնքերով։
* * *
Իրականում բռնապետությունը Հայաստանում վաղուց կառուցած-պրծած է՝ ամբողջ օրը ժողովրդավարությունից խոսող Արևմուտքի լուռ հավանության ներքո...
Հիմա ես վստահ եմ, որ Նիկոլը դեռ մինչև 2018-ի մայիսի 8-ը բռնապետություն կառուցելու նպատակն ուներ գլխում»։


