▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վստրեչի Ապերին գործարք են առաջարկել, որից ինքը հրաժարվել է

Արդեն  տեղեկացրել էինք, որ գիշերը ոստիկանները ներխուժել են Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի առանձնատուն և տակնուվրա արել ամեն ինչ, կոտրել դռները, և, ըստ փաստաբանի, նաև կատարվել է հափշտակություն։ Ոստիկանները որևէ բացատրություն չեն ներկայացրել, թե ինչու են գիշերը 2-3-ի կողմերը ներխուժել Վարդանյանի բնակարան, որևէ խուզարկության թույլտվություն, որևէ փաստաթուղթ, որևէ ծանուցում չեն ներկայացրել, իրենց գործողություներն արել են՝ ամեն ինչ ավիրել են, մի քանի հոգու էլ բերման ենթարկել և հեռացել։ Ներխուժման ժամանակ վախեցել է նաև Վարդանյանի հնգամյա թոռնուհին, որը, ըստ փաստաբան Լուսինե Սահակյանի, կորցրել է խոսելու ունակությունն ու տեղափոխվել հիվանդանոց։

Արամ Վարդանյանը, որն այդ պահին բնակարանում չի եղել, սակայն մի քանի օր է՝ Հայաստանում է գտնվում, Hraparak.am-ի հետ զրույցում որոշ փակագծեր է բացել, թե ինչու է ոստիկանությունը նման գործողությունների դիմում։ Նա ասաց, որ իրեն գործարք են առաջարկել, որից ինքը հրաժարվել է, ինչն էլ դրդել է ոստիկաններին նման կտրուկ քայլերի դիմել։

«Ես երկու ամիս երկրում չէի, երկու ամիս առաջ ես հարցազրույց եմ տվել՝ կապված ասֆալտին փռելու, ոստիկանապետի՝ հոգեխանգարմունքի մեջ գտնվելու մասին․․․ և դա կոնկրետ հարց էր դարձել ոստիկանապետի համար, որ չէր ստացվում իրենց մոտ մի բան։ Երկու ամիս անցել էր, դրանից, և ինչ-որ «իքս» անձնավորություն զանգահարեց ինձ՝ գործարք առաջարկելու միտումով, որ, գիտե՞ս ինչ, արի Հայաստան, պայմանավորվենք, էդ գործողությունը կանենք, և՛ քո համար լավ կլինի, և՛ կոնկրետ մարդկանց համար՝ երևի պաշտոնի բարձրացում պիտի ստանային ինչ-որ մարդիկ։ Ես ասացի՝ հա, համաձայն եմ, բայց էդ «իքս» անձնավորությունը լավ չէր ճանաչում ինձ, որովհետև էնքան մարդկանց հետ են գործարքների գնում, էնքան մարդ է գործակալ դարձել, որ երևի ինձ էլ են շփոթել նրանց հետ»,-ասել է Արամ Վարդանյանը։

Շարունակելով պատմությունը գործարքի առաջարկի մասին՝ Արամ Վարդանյանը հայտնել է, որ այդ խոսակցությունից հետո՝ Մարտի 1-ին, ինքը եկել է Հայաստան։

«Եվ երբ որ եկավ գործարքի ժամանակը, դե, պարզ է, ինձ իմացող մարդիկ գիտեն՝ ես գործարքի գնացող չէի, այսպես ասած՝ խաբեցի ես իրենց, չստացվեց իրենց մոտ, ու այդտեղից սկսվեց իրենց էս հոգեխանգարմունքը, տուն ջարդելը, երեխային վնաս տալը և այլն, և այլն»,-ասել է նա։

Հարցին՝ գործարքի ինչի՞ շուրջ պետք է կայանար, ի՞նչ էին իրեն առաջարկում։

«Գործարքը նրա շուրջ էր լինելու, որ մի էնպիսի իրադրություն ստեղծվի, որը որ չէր ստացվել իրենց մոտ երկու անգամ, որ ինձ պառկեցնեին ասֆալտին, նկարեին։ Բայց ես խաբեցի իրենց ու չգնացի գործարքի»,-ասել է նա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Արամ Վարդանյանի տնից ոստիկանները հափշտակել են նրա օգտագործած օծանելիքը և ոսկե շղթան. փաստաբան

Ոստիկանները հատուկ նպատակով էին կոտրում ամեն ինչմանրամասներ՝ Արամ Վարդանյանի տանը գիշերը տեղի ունեցածից

Դիտեք նաև՝

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին