▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վստրեչի Ապերին տարել են ԱԱԾ, մի քանի ժամ պահել և բաց թողել.«Հրապարակ»

 

«Հանցագործ աշխարհում հայտնի Վստրեչի Ապերին՝ Արամ Վարդանյանին անցյալ ուրբաթ բերման ենթարկելը ժամանակի առումով համընկավ գողականների դեմ ոստիկանական ռեյդերի հետ, որի ընթացքում խուզարկություններ էին արվել, ապա քրեական հեղինակություններին բերման ենթարկել: Արամ Վարդանյանին բերման ենթարկելը, սակայն, կապ չունի ոստիկանության գործողությունների հետ: Նրան տարել են ԱԱԾ, մի քանի ժամ պահել և բաց թողել:
 
Տեղեկացված աղբյուրը հայտնում է, որ Վստրեչի Ապերին հարցեր են տվել մեկ այլ քրեական հեղինակության՝ Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության վերաբերյալ:
Այս գործով քննությունը, որով նախկինում զբաղվում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը, իսկ ապրիլից տեղափոխվել է ԱԱԾ, վերջերս կտրուկ աշխուժացել է, այս մասին, դետալներ չմանրամասնելով, հայտնեց գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը. «Շատ ակտիվ աշխատանք է գնում»: 
Նրանից փորձեցինք պարզել, թե ինչ կապ ունի Թևոսիկի եղբոր սպանության գործի հետ Վստրեչի Ապերը: Փաստաբանն ասաց. «Մենք նախաքննության վերաբերյալ տեղեկություններ չհրապարակելու ստորագրություն ենք տվել և կաշկանդված ենք, բայց կարող եմ ասել, որ գոնե իմ պաշտպանյալին արված հարցադրումներից կհասկանայի ինչ-որ բան, սակայն որևէ հարցադրում Արամ Վարդանյանի վերաբերյալ չի եղել»»,–գրում է թերթը։

«Հանցագործ աշխարհում հայտնի Վստրեչի Ապերին՝ Արամ Վարդանյանին անցյալ ուրբաթ բերման ենթարկելը ժամանակի առումով համընկավ գողականների դեմ ոստիկանական ռեյդերի հետ, որի ընթացքում խուզարկություններ էին արվել, ապա քրեական հեղինակություններին բերման ենթարկել: Արամ Վարդանյանին բերման ենթարկելը, սակայն, կապ չունի ոստիկանության գործողությունների հետ: Նրան տարել են ԱԱԾ, մի քանի ժամ պահել և բաց թողել: Տեղեկացված աղբյուրը հայտնում է, որ Վստրեչի Ապերին հարցեր են տվել մեկ այլ քրեական հեղինակության՝ Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության վերաբերյալ:

Այս գործով քննությունը, որով նախկինում զբաղվում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը, իսկ ապրիլից տեղափոխվել է ԱԱԾ, վերջերս կտրուկ աշխուժացել է, այս մասին, դետալներ չմանրամասնելով, հայտնեց գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը. «Շատ ակտիվ աշխատանք է գնում»: Նրանից փորձեցինք պարզել, թե ինչ կապ ունի Թևոսիկի եղբոր սպանության գործի հետ Վստրեչի Ապերը: Փաստաբանն ասաց. «Մենք նախաքննության վերաբերյալ տեղեկություններ չհրապարակելու ստորագրություն ենք տվել և կաշկանդված ենք, բայց կարող եմ ասել, որ գոնե իմ պաշտպանյալին արված հարցադրումներից կհասկանայի ինչ-որ բան, սակայն որևէ հարցադրում Արամ Վարդանյանի վերաբերյալ չի եղել»»,–գրում է թերթը։

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին