Սա որոշում է, որը դեմ է գնում ոչ միայն աստվածային կամքին, ոչ միայն քրիստոնեական կամքին, այլև` բնությանը: Այս մասին այսօր Կառավարության դիմաց կազմակերպված գենդերային հավասարության օրենքի դեմ պայքարողների ակցիայի ժամանակ aysor.am-ի փոխանցմամբ` ասել է Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
«Ես կարծում եմ, որ այս գենդեր կոչվածը եվրոպական կամ արևմտյան ոչ մի արժեքի հետ աղերս չունի: Սա երկունքն է որոշ անձանց, ում նպատակն ազգերի այլասերումն է, որովհետև այս օրենքը բարոյականության հետ ոչ մի ընդհանուր բան ունենալ չի կարող»,- ասել է Կոմիտաս վարդապետն ու ավելացրել, որ գենդերային օրենքին տուրք տալով՝ մենք ճանապարհ ենք հարթում մեր ազգային գոյատևման ոչնչացմանը:
«Հայի վաղվա օրվա մասին է խոսքը: Հայի վաղվա օրն է վտանգված: Ես չեմ կարծում, որ որևէ մեկ անձ` լինի սովորական պաշտոնյա, թե` սովորական քաղաքացի, ցանկանա, որ մի օր իր աղջիկը կամ տղան եղեկեցի մտնի մեկ այլ տղայի կամ աղջկա հետ ու կնքի միասեռ ամուսնություն»,- ասել է Կոմիտաս վարդապետը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում