▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վթարի ենթարկվեցի տաքսու մեջ, բայց Յանդեքսը ոչ մի անգամ չի հետաքրքրվել՝ ապրո՞ւմ եմ»․ Արման Գևորգյան

Դերասան, հումորիստ Արման Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրության օրը` հունիսի 7-ին վթարի ենթարկվեցի տաքսու մեջ ու հիմա հրաշքով ապրում եմ։ Բայց ինձ մի հարց ա մտահոգում, որ փաստորեն Յանդեքսը, հերիք չի, որպես ծառայություն մատուցող պատասխանատվություն չի կրում իր մատուցած որակի համար, մի հատ էլ զուտ մարդկային տեսանկյունից եթե նայենք, ոչ մի անգամ չի հետաքրքրվել, թե մինչ օրս ես ապրո՞ւմ եմ, կամ հիվանդանոցում ո՞նց եմ ինձ զգում առհասարակ։ Թե՞ կարևորը անձնագիր ու վարորդական վկայական ունենան, Յանդեքսն էլ իր տոկոսները ստանա ու վերջ։
Հ.Գ. Չեմ նշում իրանց, ուղղակի ուզում եմ հասկանալ` մարդկային վերաբերմունքի առումով մտահոգությունս տեղի՞ն ա, թե՞ չէ»։

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես ավելին