▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարված շտապօգնության մեքենայի անձնակազմը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց. վարորդն ունի բազմաբեկոր կոտրվածք

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել քիչ առաջ կողաշրջված շտապօգնության մեքենայում գտնված աշխատակիցների վիճակից.

«Քիչ առաջ շտապօգնության ավտոմեքենա է կողաշրջվել, շտապ օգնության 3 աշխատակիցները ՝ բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ներկա պահին տուժածները գտնվում են հետազոտման փուլում։

Վարորդի վիճակը գնահատավում է միջին ծանրության՝ ունի աջ վերին վերջույթի բազմաբեկոր կոտրվածք, բժշկի վիճակը գնահատվում է բավարար, իսկ բուժքրոջ վիճակը՝ կայուն՝ միջին ծանրության: Ներկա պահին տուժածների կյանքին վտանգ չի սպառնում»,- գրել է Դանիելյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին