▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Wildberries-ի օգտատերերը շարունակում են դժգոհել առևտրի հարթակից

Վերջին շրջանում տարբեր քաղաքացիներից շատ են հնչում բացասական կարծիքներ Wildberries օնլայն առևտրի հարթակից: Օգտատերերի խնդիրները տարբեր են, մեկինը՝ պատվերի ուշ հասնումն է, ապրանքի գնի չփոխհատուցումը և այլն:

ԱրմԼուր.am-ն է գրում ու նշում, որ այս անգամ  տեղեկացել է․ որ օգտատերերից մեկը հեռախոս է պատվիրել, ինչն առաջին անգամը չէր: Մի քանի անգամ ևս քաղաքացին հեռախոս է պատվիրել, ինչից գոհ է եղել:

Այս անգամ, երբ պատվերը վերցրել է, ստուգել է՝ կրկին պատշաճ վիճակում է եղել, սակայն, երբ հասել է տուն, արդեն տեսախցիկը, բարձրախոսը լավ չեն աշխատել, իսկ ծրագիրը հին է եղել: Դիմել է աշխատողին ետ վերադարձի համար, սակայն աշխատողը մերժել է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին