▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

WSJ. Apple-ը էժան iPhone-ն կթողարկի մինչև այս տարեվերջ

The Wall Street Journal-ի տվյալներով` աշխարհահռչակ Apple ընկերությունը մինչև այս տարեվերջ կթողարկի iPhone-ի  ավելի մատչելի տարբերակը, որը մրցակցության մեջ է մտնելու Google-ի` ОС Android-ի բազայի վրա կառուցված էժան սմարթֆոնների հետ:

WSJ-ը գրում է, որ էժան iPhone-ի հայտնվելու մասին կանխատեսումներ արվում էին դեռ 2009 թվականից, իսկ դրա նախատիպ մոդելը պատրաստ է եղել դեևս iPhone 4 թողարկումից առաջ` 2010 թվականի կեսերին, և արտաքնապես նման է եղել հենց iPhone 4-ին: Բայց ընկերության մենեջմենթը մտածել է, որ շուկայում այդ երկու մոդելների` iPhone 4-ի և էժան iPhone-ի առկայությունը կդժվարացնի արտադրության պրոցեսը: Իսկ այժմ ընկերությունը մտադիր է այդ էժան նախատիպի հիման վրա արտադրված նոր` ևս մատչելի, iPhone-ներ արտադրել:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին