▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

X-factor-ի ԹԱՄԱՐԱՅԻՆ ավելի շատ են դիտում, քան ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԻՆ

Փաստորեն աշխատանքը հավասար է զրոյի, պետք է մարդ բախտ ունենա:
Քիչ առաջ ինձ հետաքրքրեց, թե այս 8 օրվա ընթացքում Թամարա Մինասյանի (մեզ հայտնի Tony Braxton) «տեսահոլովակը» որքան դիտում է ունեցել: Այցելեցի «Յութուբ», փնտրեցի Թամարայի երգը ու ապշեցի. 8 օրվա ընթացքում 64219 դիտում:
Այ քեզ բաաա՜ն:
Մեր շոու բիզնեսի ներկայացուցիչները երազում են սրա մասին, իսկ Թամարան դա արեց, արեց ընդամենը 8 օրում:
Որոշեցի նաև Թամարայի տեսահոլովակը համեմատել վերջերս տեսահոլովակ նկարահանած Սոֆի Մխեյանի տեսահոլովակի հետ ու ...

Պատկերացնո՞ւմ եք, Սոֆի Մխեյանը 18 օրում կարողացել է ձեռք բերել ընդամենը 34319 դիտում իր բազմաչարչար աշխատանքի դիմաց, ավելին ասեմ՝ տեսահոլովակների մեկնաբանությունների թվերը ևս ահռելի տարբերություններ ունեն: Թամարայի տեսահոլովակի մեկնաբանությունների թիվը կազմում է 359, իսկ Սոֆիինը՝ ընդամենը 82:
Այնպես որ, հայ «աստղեր» ջան, մի շարունակեք մեծ գումարներ ներդնել, նկարահանել թանկարժեք տեսահոլովակներ և այլն ... Դա չի փրկի, պետք է մարդ բախտ ունենա:
 
ԳՐԱՌՈՒՄՆ` ԱԼԵՔՍ ԲԱԲԱԶԱՆՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին