▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաբարովսկ-Նախոդկա մայրուղու վրա վթարի հետևանքով հայ տղամարդ է մահացել. նա ուներ 4 երեխա

Խաբարովսկ-Նախոդկա մայրուղու վրա վթարի հետևանքով հայ տղամարդ է մահացել:

Դեպքի տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա փորձել է նստել չինական բեռնատարի ղեկին: Այս մասին հայտնում է rusarminfo-ն։

«Երբ 45-ամյա տղամարդը փորձել է բարձրանալ բեռնատարի վարորդական խցիկ, նրան հարվածել է ընտանեկան զույգի միկրոավտոբուսը»,-հայտնում է Պրիմորյեի «Գուբերնիա» թերթը։

Դեպքից կարճ ժամանակ առաջ բեռնատարը փչացել էր, և վարորդն օգնության էր կանչել գործընկերոջը՝ մեքենան քարշակելու համար։ Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բեռնատարներն իրար կցելով՝ վարորդները փորձել են ղեկին նստել։

Հայաստանում վարորդն ունի հղի կին և 4 երեխա։ Մեկ ամսից նա պատրաստվում էր վերադառնալ հայրենիք՝ ներկա գտնվելու 5-րդ երեխայի ծննդին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին