«Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Շալվա Խաչապուրիձեն ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում վիրավորել է այն հայտարարությամբ, թե Բաթումին դարձել է թուրքերի քաղաք, իսկ Թբիլիսին` հայերի:
Ինչպես հաղորդում է «GHN»-ը, Խաչապուրիձեն նշել է, որ նման հայտարարություն է արել այն ենթատեքստի ներքո, թե բոլոր մարդկանց իրավունքները պետք է պաշտպանվեն: «Իսկ այսօր չեն պաշտպանվում ոչ մեկի իրավունքները: Այս թվում` ոչ վրացիների, ոչ էլ հայերի»,- ասել է նա:
Նշենք, որ Շ. Խաչապուրիձեն նման հայտարարություն է արել Վրաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում: