▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչատուր Սուքիասյանը փողոցում «հարձակվել» է կանանց վրա

Երևանի Աբովյան փողոցում՝ Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ մի խումբ կանանց և ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի միջև վեճ է տեղի ունեցել: Երգահան Աննա Հովները, որը վերջին տարիներին ՀՀԿ-ի ամենաակտիվ կանանցից է դարձել, փողոցում Սուքիասյանի հետ թեժ վիճաբանության մեջ է մտել:
«Հրապարակ»-ի հետ զրույցում Աննա Հովները նշել է, որ Սուքիասյանն իրեն և իր հիմնադրած «Նազանի»  ակումբի կանանց վիրավորել է, բանը հասել է նրան, որ պատգամավորը կանանց սկսել է հայհոյել: Երգահանը նաև նշել է, որ Սուքիասյանն իրենց սպառնացել է, ապա հեգնել, նշելով, թե դուք կուսակցական եք, ինչպես նաև ասել է բառեր, որոնք հրապարակման ենթակա չեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին