ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն անձեռնմխելի է ընդունող երկրի տարածքում, ուղարկող երկրի համար նա անձեռնմխելի չէ, այս դեպքում ուղարկող երկիրը Հայաստանն է:

Խաչատուրովի դիվանագիտական անձեռնամխելիության մասին Վիեննայի միջազգայնագրի համապատասխան հոդվածը՝ վերը նշված բովանդակությամբ իր ֆեյսբուքյան էջում մեջբերել է Արա Պապյանը.
«Խաչատուրովի դիվանագիտական անձեռնամխելիության մասին:
Ըստ Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի միջազգայնագրի (1961) 31-րդ հոդվածի 4-րդ կետի, դիվանագիտական գործակալը օգտվում է անձեռնամելիությունից միայն ընդունող երկրի տարածքում: Նա անձեռնամխելի չէ ուղարկող երկրի համար:
Տվյալ դեպքում ուղարկող երկիրը Հայաստանն է:
Vienna Convention on Diplomatic Relations
1961
Article 31
4.The immunity of a diplomatic agent from the jurisdiction of the receiving State does not exempt him from the jurisdiction of the sending State»:


