Դիտեք նաև՝
«Իշխանական շրջանակներում քննարկվում է մի քանի մարզպետների պաշտոնանկության հարցը: Ըստ Հանրապետական կուսակցության մեր աղբյուրների, այդ հարցը կլուծվի մինչև հունիսի վերջ:Ավելին, իշխանական կուլիսներում արդեն նրանց փոխարինողների անուններ են նշվում: Դեռ նախագահական ընտրություններից հետո նույն շրջանակներում խոսվում էր, որ առնվազն չորս մարզպետներ պաշտոնանկ են արվելու: Խոսքը հատկապես այն մարզերի մասին է, որոնց մարզկենտրոններում փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանն անգամ պաշտոնական թվերով պարտվել էր Րաֆֆի Հովհաննիսյանին: Ընտրություններից անմիջապես հետո Շիրակի այլևս նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանը` չսպասելով հետագա խոսակցություններին ու «ոազբորկաներին», ինքը ազատման դիմում գրեց: Դրանից հետո խոսվում էր, որ միանշանակ պաշտոնանկ է արվելու Տավուշի մարզպետը, սև ցուցակում նշվում էին նաև Արմավիրի, Արարատի եւ անգամ Վայոց Ձորի մարզպետների անունները: Այս պահին կայացված ոչ պաշտոնական որոշման համաձայն, հարվածի տակ են միայն երեք մարզպետներ: Խոսքը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մասին է»,- գրել է «Հայկական Ժամանակ»-ն` ներկայացնելով նաև շրջանառվող անունները: Ըստ թերթի`որպես Տավուշի մարզպետի թեկնածու շրջանառվում է ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի անունը, Սյունիքի մարզպետի համար` Խաչիկ Ասրյանի անոնը, իսկ Կոտայքի մարզի դեպքում դեռ անորոշ է:
Մանրամասները և հետաքրքիր այլ նյութեր` թերթի այսօրվա համարում: