▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչիկ Ասրյանի մոտ` անձի ֆետիշիզմ և վառ արտահայտված շիզոֆրենիա

Դիտեք նաև՝

Լևոն Մութաֆյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Գուցե մշակութային բազմազանությունից ելնելով է, որ նախագահ Սերժ Սարգսյանը Խաչիկ Ասրյանին նշանակել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար... Հիտլերականության տնազ այս իբր նժդեհականը ակնհայտորեն տառապում է մի շարք հոգեկան հիվանդություններով, որոնցից ամենագլխավորը անձի ֆետիշիզմն է: Գումարած՝ վառ արտահայտված շիզոֆրենիան... Իհարկե, մեր նախագահին կարելի է պարգևատրել այն բանի համար, որ հոգեկանհիվանդություն ունեցողին փորձել է ինտեգրել հասարակությանը, սակայն մի՞թե մեղք չէ հասարակությունը, որ ստիպված է ոչ միայն տեսնել այս բառացիորեն խախտված մարդուն, այլև նրան ընդունել որպես փոխնախարար...

Մի՞թե այնքան ողորմելի է մեր երկիրը, որ հիվանդներին է տանում կառավարություն...

ՔԾՆԱ՞ՆՔ, ԹԵ՞ ԾԱՂՐ...

«Հայոց նախագահ Սերժ Սարգսյանը մեր մեծ ընտանիքի առաջնորդն է ու մեծագույն դերակատարություն է ունեցել հայոց պետականության կայացման մեջ, եւ ոչ միայն մեր հայրենիքում, այլ հատկապես երկիր մոլորակի տարբեր անկյուններում»:

Այսպես է արտահայտվել Խաչիկ Ասրյանը...

Մի կողմ թողնենք քծնանքի շատրվանը և ուշադրություն սևեռենք այս տգետի ,,մտքի թռիչքին,,. պարզվում է, որ Սերժ Սարգսյանը երկիր մոլորակի տարբեր անկյուններում կայացրել է հայոց պետականությունը...

Եվ այս տխմարը զբաղեցնում է փոխնախարարի պաշտոն...

Ողբամ զքեզ, Հայաստան, զի իշխանավորներիցդ ոմանք տգետ ու տխմար են...»:

 

Հիշեցնենք, որ կայքերից մեկին տված հարցազրույցում «Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը «Ժառանգություն»խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին անվանել է  «թուրքի բոստանից զորացրված դաշտամուկ»:

Ապա հավելել, թե  «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել, ոչ թե որպես Ժաննա Դ’արկի, այլ` որպես Ռամիլ Սաֆարովի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին