▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խանութներում ձվի վաճառքը կթույլատրվի միայն լաբորատոր փորձաքննությունից հետո

 

ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից մշակվող` պարենային խանութներում գյուղական համայնքների սեփական տնտեսություններում արտադրված ձվամթերքի որակի վերահսկման ծրագրի համաձայն, բոլոր այն տնտեսվարողները, սեփական արտադրանք հանդիսացող ձվամթերքը կկարողանան խանութներում վաճառել միայն լաբորատոր փորձաքննություն անցնելուց և համապատասխան պիտանելիության ժամկետը մակնշելուց հետո:Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ՍԱՊԾ մամլո բաժնից` նշելով, որ  հակառակ պարագայում, առանց մակնշման ձվամթերքը թույլատրվում է վաճառել միայն գյուղատնտեսական նշանակության շուկաներում: 
Աղբյուրի հաղորդմամբ,   յուրաքանչյուր եռամսյակ դիտարկման են ենթարկվելու Ստեփանակերտ քաղաքի պարենային խանութների առնվազն 85 %-ը և յուրաքանչյուր շրջանի 15 գյուղական համայնքներում առկա պարենային բոլոր խանութները:  Դիտարկման նպատակը` ժամկետանց ապրանքները վաճառքի շուկայից հանելն է`  ոչնչացման կամ օգտահանման եղանակով: Մասնավորապես, շրջկենտրոններում առկա պարենային բոլոր խանութներում կանցկացվեն  պլանային ստուգումներ:

ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից մշակվող` պարենային խանութներում գյուղական համայնքների սեփական տնտեսություններում արտադրված ձվամթերքի որակի վերահսկման ծրագրի համաձայն, բոլոր այն տնտեսվարողները, սեփական արտադրանք հանդիսացող ձվամթերքը կկարողանան խանութներում վաճառել միայն լաբորատոր փորձաքննություն անցնելուց և համապատասխան պիտանելիության ժամկետը մակնշելուց հետո:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ՍԱՊԾ մամլո բաժնից` նշելով, որ  հակառակ պարագայում, առանց մակնշման ձվամթերքը թույլատրվում է վաճառել միայն գյուղատնտեսական նշանակության շուկաներում: Աղբյուրի հաղորդմամբ,   յուրաքանչյուր եռամսյակ դիտարկման են ենթարկվելու Ստեփանակերտ քաղաքի պարենային խանութների առնվազն 85 %-ը և յուրաքանչյուր շրջանի 15 գյուղական համայնքներում առկա պարենային բոլոր խանութները:  

Դիտարկման նպատակը` ժամկետանց ապրանքները վաճառքի շուկայից հանելն է`  ոչնչացման կամ օգտահանման եղանակով: Մասնավորապես, շրջկենտրոններում առկա պարենային բոլոր խանութներում կանցկացվեն  պլանային ստուգումներ:

Artsakhpress.am

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին