▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ղարաբաղ»-ի հաղթանակն Ադրբեջանի համար աննախադեպ նվաճում է. ի՞նչ պետք է անի Հայաստանը

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երեկ մեր ոխերիմ բարեկամ երկրի ներկայացուցիչ թիմը «Ղարաբաղ» անվանմամբ,որը ծագումով Աղդամի թիմ է, սակայն հանգամանքերի բերումով հանդես է գալիս Բաքվում, նվաճեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ուղեգիր։ Սա Ադրբեջանի համար աննախադեպ նվաճում է, եթե հաշվի առնենք, որ օրինակ մեր թիմերը, մասնավորապես չեմպիոն Ալաշկերտը, այս պահին ի վիճակի է հաղթահարել խմբային փուլի միայն առաջին փուլը (ընդհանուր չորս փուլ է): Հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունները, իհարկե, կարելի է հասկանալ, թե հիմա ինչ է կատարվում հարևան երկրում, ու թե ինչ են զգում հայ ֆուտբոլասերները, երբ տեսնում են ադրբեջանական թիմը չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլում ու այն էլ այնպիսի անվանմամբ, ինչպիսին ղարաբաղն է։ Սակայն սա ինչքան էլ ցավալի, այնուամեայնիվ, արդենկայացած փաստ է ու փաստ է նաև, որ այս ամենը պատահական չէ։

 «Ղարաբաղ» թիմը գտնվում է նախագահ Իլհամ Ալիևի անմիջական ղելավարության ու ուշադրության ներքո,պատահական չէ, որ երկրի նախագահն այս նշանակալից ձեռքբերման համար թիմի ֆուտբոլիստներին պարգևատրել է 1.7 միլիոն գումարով՝ որպես պարգևավճար, ինչը, իհարկե, հետագայում խթան կհանդիսանան ֆուտբոլիստների համար ավելի լավ ելույթ ունենալու համար։ Արդեն հայտնի է չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքը ու հայտնի է նաև, որ Ադրբեջան են ժամանելու այնպիսի հռչակավոր թիմեր,ինչպես, օրինակ, Ռոման ու Չելսին։ Սա իսկակա ֆուտբոլային տոն կլինի ադրբեջանական թիմի համար։ Այս թիմի հիմնական կազմում ադրբեջանցիներիը շատ չեն, սակայն մարզիչն ադրբեջանցի է, լեգիոներներ միջին կարգի ֆուտբոլիստներն են, սակայն դա էլ բավարար եղավ, որ «Ղարաբաղը» հայտնվի չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլում։ Նախորդ տարի թիմը նույպես մոտ էր դրան,սակայն երրորդ որակավորման փուլում դուրս մնաց պայքարից ու շարունակեց այն արդեն եվրոպա լիգայի խմբային փուլում։

Դե իսկ ինչ մնում է մեզ, ապա սա պետք է ոչ թե թևաթափ լինելու նշան լինի, այլ հակառակը՝ խթան, որպեսզի ակումբային ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունը երկրում շատանա։ Հարուստ մարդիկ Հայաստանում կան, ու պետք չէ կարծել, թե Իլհամ ալիևը կամ ադրբեջանկանա հայտնի այլ հարուստ մարդիկ, առավոտից իրիկուն տառապում են ֆուտբոլամանիայով ու մտածում թե ինչպես երկում մարզաձևի զարգացմանը նպաստեն։ Սա նաև քաղաքական ենթատեքստ ունի ու Եվրոպայում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մարդիկ գոնե կհետաքրքրվեն Ղարաբաղով ու դա այնքան էլ նպաստավոր բան չէ Հայաստանի համար։ Որովհետև պարզ է, որ հետաքրքրվելիս ավելի շատ ադրբեջանական կողմից են հարցուփորձ անելու, իսկ նրանց պատասխանը պարզից է պարզ է՝ ինչ է լինելու։

Մենք առայժմ թիմային առումով հաջողություններ չենք գրանցում ու հպարտանալու մեծ բան չունենք։ Ազգային թիմը երկու անգամ մոտ էր Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելուն, սակայն, ցավոք, չհաջողվեց։

Ռուսաստանում 2018 թվականի կայանալիք աշխարհի առաջնությանը դժվար մասնակցենք, քանի որ շանսերը քիչ են։ Ադրբեջանի հավաքականը, իհարկե, վարպետությամբ ու խաղացողների մակարդակով զիջում է Հայաստանին, սակայն նրանք մանակապատանեկան ֆուտբոլի վրա ահռելի ներդրումներ են կատարում ու չմոռանանք, որ ունեն նաև այլ թիմ, որը եվրոպական մրցելույթների եզրափակիչ փուլերի փորձ ունի, խոսքը Գյանջաի «Գաբալայի» մասին է։

Ֆուտբոլը ապաքաղաքական սպորտաձև է, որը ավելի շատ միավորում է տարբեր երկների մշակույթ ունեցող պետություններին։ Սակայն նա նաև հնարավորություն է ընձեռում նորաստեղծ թիմերին ավելի ճանաչելի դառնալ աշխարհում, ու մեծացնել նրանց հանդեպ հետաքրքրվածությունը։ Մենք, ի վերջո, պետք է սովորենք թիմային աշխատանքի վրա շեշտը դնել, Հայաստանում ապրող հարուստները պետք է գիտակցեն, որ, այո, Ֆուտբոլը բիզնես է, սակայն Հայաստանի պայմաններում մենք առայժմ պետք է այն ավելի մեծ շրջանակների համար հասանելի դարձնել։ Իսկ դրա համար պետք է զարկ տանք ակումբային ֆուտբոլին։

Այսօր մենք ունենք Հենրիխ Մխիթարյան, որը այս պահին հայ ամենապահանջված ֆուտբոլիստն է, գտնվում է իր ուժերի ծաղկման շրջանում, սակայն 3-4 տարի հետո Մխիթարյանը չի լինելու այն, ինչ հիմա է, ու ինչ ենք անելու մենք այդ ժամանակ։ Ժամանակը անցնում է, ու մենք պետք է համահունչ քայլենք նաև ֆուտբոլի ասպարեզում։ Ժամանակն է, որ գիտակցենք, որ այս մարզաձևը, անկախ նրանից սիրում ենք, թե չենք սիրում, այսօր միլիոնավոր մարդկանց ապրելակերպ է, ու ֆուտբոլը կյանք է ու հնարավորություն։ Հուսանք, որ այս պատմությունը սթափության կոչ կլինի հայ գործարար զանգվածին, նրանք չեն թողնի այս ամենը միայն պետության ուսերին, որովետև պետությունը միայնակ այս պահին չի կարող բավարար չափով գումարներ հատկացնել ֆուտբոլի զարգացմանը։ Սովորաբար լավ բաներն ադրբեջանցիներն են մեզանից կրկնօրինակում, որովհետև որակ ապահովողը Հայաստանն է եղել։ Սակայն այսօր եկել է պահը, որպեսզի արձանագրենք, որ մենք հարևաններից այս առումով օրինակ վերցնելու շատ բան ունենք։ Մենք իրենց պես չենք կարող ու չենք թույլ տա մեզ չարախնդալ իրենց հաջողության վրա, անկապ նրանից, թե ինչքան ցավալի է դա։

Այնպես որ, շնորհավորենք «ղարաբաղ» թիմին իրենց հաջողության համար ու ցանկանանք հաջող մրցելույթներ Չեմպիոնների լիգայում, իսկ մեզ կամք ու համբերություն, որպեսզի օրերից մի օր էլ մեր թիմերը եվրոպական մրցասպարեզներում բարձր պահեն Հայաստանի պատիվը։


Կարեն Համբարձումյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին