ՌԴ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունը կապված չէ խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի միջադեպի հետ․
«Պայմանավորվածության շուրջ աշխատանքները սկսվել են միջադեպից շատ առաջ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուսական ուղղաթիռի հետ կապված իրավիճակն ազդել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածության վրա: