Ռուս-թուրքական կենտրոնը տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում և ոչ մի ընդհանուր բան չի ունենա Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ գործողության հետ:
Երեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը հայտնել էր, որ Անկարայի դերը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողություններում սահմանափակվում է ստեղծվող ռուս-թուրքական հրադադարի վերահսկման կենտրոնի շրջանակներում և չունի անմիջական կապ խաղաղապահ գործողության հետ: Նա հավելել էր, որ այս կենտրոնը ստեղծվում է Ադրբեջանի տարածքում, որը հարակից չէ Լեռնային Ղարաբաղին:
«Այստեղ դուք պետք է հստակ հասկանաք, որ խոսքը ոչ թե խաղաղապահ ջանքերի մասին է, որոնք նկարագրված են հայտարարությունում, այլ բոլորովին այլ առաքելության, համատեղ ջանքերի մեկ այլ մասի: Մենք պետք է տարանջատենք սա, դրանք տարբեր բաներ են», - ասել է Զախարովան։
«Ես կցանկանայի մեկ անգամ ևս շեշտել, որ դա կապված չէ խաղաղապահ գործողության հետ, նույնը չէ, դրանք տարբեր բաներ են: Ես նաև ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ դա տեղակայվի Ադրբեջանի տարածքում», - ավելացրել է նա: