Հայաստանում հայտարարությունները, թե ռուս խաղաղապահները չեն պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, իրականությանը չեն համապատասխանում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները, դրանք համարում ենք կործանարար և, ամենակարևորը, իրականությանը չհամապատասխանող», - ասել է նա։
Զախարովան նաև հայտարարել է, որ Հայաստանի կողմից նման հայտարարությունները «փաստերը կեղծելու փորձեր են՝ պատասխանատվությունից հրաժարվելու համար»։
«Ես դա այլ կերպ չեմ կարող գնահատել»,- ընդգծել է Զախարովան։