Խաղաղության պայմանագրի մեջ նման կետ ես անձամբ չեմ նկատել․ Ալեն Սիմոնյան
Թարմացված․ «Այս պատմական փուլում պետք է կենտրոնանք Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման ու տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման վրա: Հետագայում՝ ինչ-որ ադրբեջանցի ցանկություն կհայտնի վերադառնալ ՀՀ-ում ապրելու, ինչ-որ հայ ցանկություն կհայտնի վերադառնալ Բաքու կամ Ստեփանակերտ, Շուշի, դա արդեն ապագայի հարց է»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով՝ այս պահին դա հնարավոր չէ. «Ձև անել, որ ոչ մի բան տեղի չի ունեցել ու ադրբեջանցիները պետք է գան ու ինչ-որ տեղ ՀՀ-ում, որտեղ Սովետական միության ժամանակ ապրել են, իսկ հայերը պետք է գնան Ստեփանակերտում ապրեն, դա աճպարարություն է ու սուտ. չի կարա հիմա հայը գնա, Բաքվում ապրի, ու չի կարա ադրբեջանցին հիմա գա ու.... առանց խաղաղության, առանց ատելության խոսքի դա անհնար է»,- հավելել է Սիմոնյանը: Թարմացված․ «Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ, Շուշի կամ այն բնակավայրերը, որոնք պատմականորեն եղել են հայկական»,- այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասել է Ալեն Սիմոնյանը: «Բայց պետք է հասկանանք՝ մենք, նկատի ունեմ մեզ ու Ադրբեջանին, խոսում ենք խաղաղության մասին՝ ուղղակի խոսելու համա՞ր, թե՞ իրոք մտովի պատրաստ ենք գնալ խաղաղության. այն պետք է կառուցել այսօր՝ բացառելով ատելության խոսքը, մարդկանց էթնիկ բաժանումների ձևով վերաբերվելը, էլ չեմ ասում՝ էթնիկ զտումների մասին»,- նշել է ԱԺ նախագահը: |