▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խախտվել է արագաչափ սարքի աշխատանքային ռեժիմը. այն սկսել է անհարկի լուսարձակել

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 14-ին, ժամը 16.55-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում խախտվել է Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում (Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքի լուսարձակի աշխատանքային ռեժիմը, ինչի հետևանքով այն սկսել է անհարկի լուսարձակել:

Հայտնում ենք, որ լուսանկարահանումներ տեղի չեն ունեցել և նշված ժամանակահատվածում երթևեկության արագության գերազանցման փաստեր չեն արձանագրվել:

ՀՀ ՃՈ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին