▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խայտառակություն ա, բեգեմոտին շան հետ նույն փաթեթ եք մտցնում․․․ վիճաբանություն՝ ավագանու նիստում

 

Երևանի ավագանու նիստում օրակարգային հարցերի վերաբերյալ վիճաբանություն տեղի ունեցավ՝ կապված զեկուցվող-չզեկուցվող հարցերի հետ: «Բեգեմոտին շան հետ նույն փաթեթ եք մտցնում ու ասում եք՝ քվեարկեք: Այսինքն՝ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ մեր կարծիքը բացարձակ որևէ մեկին հետաքրքիր չէ»,- ասաց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը: «Նույն բանն ԱԺ-ում կա, խնդրում եմ չչափազանցնել. հարցերը ժամանակին բաժանվում են ու եթե հարցադրումներ ունեք, ոչ միայն ստեղ ելույթներ ունեցեք ու ՖԲ-ում քոմենթ գրեք՝ լայք հավաքելու համար, այլ՝ գրեք հարցադրումները՝ քննարկենք»,- արձագանքեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ հավելելով «բազար չսարքել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին