Շիրակի մարզպետարանի առաջ բողոքի ակցի էին կազմակերպել մարզի Ախուրյան համայնքի Նոր Ախուրյան թաղամասի բնակիչները, ովքեր նորանշանակ մարզպետից պահանջում էին ապահովել իրենց Գյումրուն կապող համապատասխան ավտոբուսով: Ոտքով մինչև մարզպետարան հասած բնակիչների բողոքին արձագանքել է Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյան, ով բավական ուշագրավ հայտարարություն է արել՝ նախ նորմալ է վերաբերվել այն փաստին, որ ավտոբուս չի աշխատում և հայտարարել, որ գյուղացիները կարող են օգտնվել տաքսիների ծառայություններից: Ի դեպ մարզպետարանի շենք մտած և մինչև երկրորդ հարկ բարձրացած գյուղացիներից մեկը, համաձայն galatv.am - ի՝ տեսնելով «շատ սիրելի» փոխմարզպետին՝ բղավել է «Մեծ մարդ ես, հերիք չէ՞ խաբես: Նադայել ենք եղել» և նմանատիպ այլ որակումներ: Ինչպես ասում են՝ խոսքերն ավելորդ են, բնութագրելու փոխմարզպետի աշխատելաոճն ու մարզի բնակիչների հանդեպ ունեցած վերաբերմունքը:
Մանրամասները` galatv.am - ի տեսանյութում: