▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղազախստանի հավաքականի մամուլ քարտուղարին մոռացել էին հյուրանոցում

armeniasputnik.am-ը գրում է.

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում այսօր զավեշտալի դեպք տեղի ունեցավ: Ղազախստանի հավաքականի ավտոբուսը մեկնեց «Զվարթնոց» օդանավակայան` հյուրանոցում թողնելով թիմի մամուլի քարտուղար Երբոլ Քաիրովին։
Ինքնաթիռի անսարքության հետևանքով հետաձգված չվերթի պատճառով Ղազախստանի հավաքականի ներկայացուցիչները գիշերը վերադարձան հյուրանոց `սպասելով նոր չվերթին։ Երբ մեր  թղթակիցները ժամանեցին հյուրանոց, թիմի մեծ մասն արդեն հյուրանոցի դիմաց սպասում էր ավտոբուսի շարժվելուն, իսկ Քաիրովն այդ ժամանակ հյուրանոցի նախասրահում էր։ Մենք փորձեցինք նրանից պարզել թռիչքի հետ կապված խնդիրների մանրամասները։ Քանի դեռ Քաիրովը խոսում էր ծագած խնդրի մասին, հյուրանոցի աշխատակիցը զարմացած դիմեց նրան. «Դուք դեռ այստե՞ղ եք։ Ավտոբուսը հենց նոր շարժվեց»։ Մենք Քաիրովի հետ դուրս եկանք հյուրանոցից, բայց ավտոբուսն այլևս չէր երևում։

Ե՞րբ կհաջողվի Ղազախստանի հավաքականի թռիչքը Մինչ հյուրանոցի աշխատակիցները պարզում էին կատարվածի մանրամասները և փորձում կապ հաստատել ավտոբուսի հետ, մեր թղթակիցները տաքսի կանչեցին և Քաիրովին ճանապարհեցին օդանավակայան` բարի երթ մաղթելով նրան։ Հուսով ենք, որ Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի հայաստանյան արկածներն այսքանով ավարտվեցին, և ֆուտբոլիստները բարեհաջող վայրէջք կկատարեն հայրենիքում։ Ղազախստանի հավաքականի ինքնաթիռն ավելի վաղ անսարքության պատճառով արտակարգ վայրէջք էր կատարել Երևանում. 00:30-ին նախատեսված թռիչքը հետաձգվել էր մինչև 16։00-ն։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին